top of page

Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի, հանրությունն իր պատասխանը տվեց. Արայիկ Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 16 hours ago
  • 1 min read

Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի, հանրությունն իր պատասխանը տվեց։

ԱԺ-ում լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․

«Այն ժամանակ եկեղեցու նկատմամբ վստահությունը, որպես ինստիտուտի պակաս չէր, քան 2024 թվականին։ Ես ուզում եմ, որ դուք չխառնեք ինստիտուտը և եկեղեցականներին, վստահ կարող եմ ասել, որ երբ եկեղեցականների վերաբերյալ հարցում անեք, կստանաք բացարձակ այլ պատկեր»,- նշել է նա։

Պատասխանելով կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հետ հակամարտության մասին հարցին, և թե ինչո՞ւ էիշխանությունը 7 տարի անց միայն հիշել նրանց, Արայիկ Հարությունյանն ասել է.

«Նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ։ Եվ երբ մյուս հարցերը իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ։ Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին էլ ասել ենք, որ երբ եկեղեցին որոշակի գործընթացներ է անում միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որը արվել է»։

1/2150
bottom of page