top of page

«Չայնիի» ոլորաններում բախվել են BMW-ն և բեռնատարը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Կայքի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Բախման հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց:

1/2150
bottom of page