top of page

Փաշինյանը դեպքի մասին իմանալուց հետո, ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու շարունակում քնել. Սևակ Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 6
  • 1 min read
ree

ԱԱԾ-ն կեսօրին հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել են Ադրբեջանի տարածքում: Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ 1։20-ի սահմաններում։ Բնականաբար, ԱԱԾ տնօրենը դեպքի մասին առաջինը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին իր էջում գրել է Yerevan.today–ի խմբագիր Սևակ Հակոբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ է անում դա՝ դեպքի մասին իմանալուց հետո։ Ըստ երևույթին, հեռախոսն անջատում է ու շարունակում քնել։ Առավոտյան զարթնում ու 11։30 րոպեին գրառում անում․ ուշադրություն՝ Կաթողիկոսի մասին։

Ողջ օրվա ընթացքում պետական որևէ գերատեսչություն, ո՛չ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ պաշտպանության նախարարութունը, ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ դատախազությունը, ո՛չ Փաշինյանի աշխատակազմը ոչ մի նորություն չեն հայտնել, չգիտենք 17-ամյա երկու տղաների ճակատագիրը։

Առաջին գրառումից ժամեր անց՝ 16։30, Նիկոլը ևս մեկ գրառում է անում, դարձյալ կաթողիկոսի ու թերթի դատի տալու մասին։

Ի դեպ, երբ 2024թ․ փետրվարին հենց նույն հատվածում ադրբեջանցի զինվոր սահմանն անցավ մեր կողմ, սրանք ափալ-թափալ հետ տվեցին

Էս մարդը էլ ո՞նց բացատրի, որ ո՛չ էս երկրի, ո՛չ ժողովրդի հետ որևէ առնչություն ո՛չ ունի, ո՛չ ուզում է ունենալ։

Կառավարություն, վարչապետ չունես, ժողովուրդ, ՉՈւ—ՆԵՍ»։

 
 
1/2549
bottom of page