top of page

Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել . Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 3
  • 1 min read
ree

Վերջերս իմ մի հայտարարության առիթով հարցադրումներ էին արվել, թե ինչ կապ ունի հոգեւորականների անձնական կյանքը երկրում հաստատված օպերատիվ իրավիճակի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: 

«Դեռ մի կողմ թողնենք, որ կուսակրոն հոգեւորականները չեն կարող ունենալ անձնական կյանք։

Բայց անձնական կյանքի և օպերատիվ իրավիճակի կապի մի դրվագ ներկայացնեմ միայն․ վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։

Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։

Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»,-գրել է նա։

 
 
1/2548
bottom of page