top of page

Հայաստանն ունի իր տնային առաջադրանքներ․ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ․ Ալիև

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Ես վստահ եմ, որ այսօր Սպիտակ տանը նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն արդեն խաղաղություն է բերել տարածաշրջան։ ԱՄՆ կատարած այցի արդյունքներով ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևը նշել է, որ Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները:

«Ինչպես ձեզ հայտնի է, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը» (չակերտները՝ Tert.am), որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ, թույլ չտվեց այսօր խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել ցանկացած ժամանակ»,-ասել է Ալիևը։

 
 
bottom of page