top of page

«Հորդորս հուսալքված և դյուրագրգիռ խավերին, մասնավորապես` երիտասարդությանը». Լևոն Տեր-Պետրոսյան

Sep 1, 2025
1 min read

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ ես հրապարակել էի «Իմանուիլ Կանտը հայերի մասին» հակիրճ հոդվածը, որն, իմ տպավորությամբ, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակության ներկայիս հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես` երիտասարդությանը։


Նկատի ունենալով նման արձագանքը, նրանց կհորդորեի անպայման ընթերցել նաեւ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» («Путешествие в Армению»), Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» («Добро вам») եւ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» («Уроки Армении») հրաշալի ստեղծագործությունները։


Ի դեպ, վերջինս Հրանտ Մաթեւոսյանի ամենամտերիմ բարեկամներից մեկն էր»։

 
 
1/3084
bottom of page