top of page

Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 3, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, հաղորդում է asbarez.com-ը: 



Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը՝ այն որակելով որպես ուժեղ, խելացի և դինամիկ:



Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, իր հերթին, հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների և էթնիկ զտումների համար պատասխանատվության ապահովման հարցերին։

1/2453
bottom of page