Դատարանը այս պահին որոշում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ Փաստաբանը նոր մանրամասներ հայտնեց
- Elen Hovsepyan

- Jun 18
- 1 min read

Դատարանը այս պահին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն հավանաբար առաջիկա ժամերի ընթացքում կհրապարակվի, լրագրողներին քիչ առաջ տեղեկացրեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանը։
Փաստաբանն ընդգծեց՝ Սամվել Կարապետյանը դիրքորոշում հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, նշել է, որ այն անհիմն է, իսկ հանցանքի մասին խոսելը ընդհանրապես անլուրջ է։
«Դատախազի ու քննիչի բոլոր հիմնավորումները շատ անհամոզիչ էին»,- հավելեց փաստաբանը։
Նա հայտնեց՝ մեղադրանքի հիմքում տեսանյութն է, որում Սամվել Կարապետյանն, իբրև, «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր է հնչեցրել»։
«Մենք վիճարկում ենք և՛ Սավել Կարապետյանի ձերբակալության իրավաչափությունը, և՛ «հիմնավոր կասկածի» առկայությունը, այսինքն՝ գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել, վիճարկում ենք նաև քնիչի ներկայացրած խափանման միջոցի բոլոր երեք հիմքերը»,- ասաց փաստաբանը։
Նա լրագրողներին հայտնեց նաև՝ երեկ 50-ից ավելի անձ է հարկադրաբար ոստիկանություն տարվել Սամվել Կարապռտյանի տան մոտից, նրանց նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։




















