top of page

Բոլոր հրավերները կառաքվեն այս շաբաթվա ավարտին. Տեր Եսայի

Այսօր առավոտյան պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը դիմել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակին՝ հետաքրքրվելով, թե արդյոք երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը  Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցության հրավեր ստացե՞լ է:

Ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռից հրավեր չի ստացել:

Լուրն ընկալվում է այն կոնտեքստում, որ Մայր Աթոռը չի հրավիրել իշխանությանը կարևոր միջոցառմանը: Այնինչ պարզվեց, որ իրականությունը բոլորովին այլ է:

MediaHub-ը դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին՝ իշխանություններին հրավե՞ր ուղարկվելու է.

«Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների հրավերների առաքման գործընթացը ընթացքի մեջ է։ Բոլոր հրավերները կառաքվեն այս շաբաթվա ավարտին»,- եղավ պատասխանը:

1/1871
bottom of page