top of page

Ողբերգական դեպք. կինը մահացել է 2 երեխաների աչքի առաջ` խամյակի կծելու հետևանքով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 20, 2024
  • 1 min read
ree

Իսպանիայում կինը մահացել է երեխաների աչքի առաջ այն բանից հետո, երբ նրան կծել է ընտանի խամյակը։ Այս մասին հայտնում է բրիտանական Metro հրատարակությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական Վիլյառեալ քաղաքում բնակվող Կոլումբիայի քաղաքացի 38-ամյա երկու երեխաների մայրը վատ է զգացել իր տանը ապրող ընտանի կենդանու կծելուց հետո։ Վերք ստանալուց հետո կինը երեխաների հետ գնացել է բուժհաստատություն, սակայն հիվանդանոցի մուտքի մոտ կորցրել է գիտակցությունը։

Հիվանդանոցի աշխատակիցներին չի հաջողվել փրկել տուժածին, չնայած սրտանոթային վերակենդանացմանը: Բժիշկների կարծիքով՝ մահվան պատճառ կարող էր լինել ծանր ալերգիան, որը առաջացրել էր անաֆիլակտիկ շոկ։

1/2549
bottom of page