top of page

«Փաստ». Է՞լ ովքեր են «հերթում». Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությանը հասած քպական «խմբակը»՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, թիրախավորել է նաև այլ պաշտոնյաների, ի մասնավորի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Ըստ քպական մեր աղբյուրների, այս «խմբակի» թիրախում են նաև ուժային կառույցների ղեկավարները, առաջին հերթին՝ ԱԱԾ տնօրենը: Ինչպես մյուսների դեպքում, այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի ականջները «կաթիլ-կաթիլ լցնում են», որ նա, միևնույնն է, «սվոյ» չէ, պետք է լիարժեք վստահելի մարդ լինի այս կառույցի ղեկավարը:

Ըստ մեր տեղեկությունների, առաջիկայում ԱԱԾ տնօրենի ուղղությամբ տեղեկատվական «նայեզդներ» կսկսվեն: Այլ աղբյուրներ փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի՝ կուսակցությունում և ուժային կառույցներում իր դիրքերն առավել ամրապնդելու ջանքերի ճանապարհին «հերթի մեջ» է նաև ՆԳ նախարարը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2033
bottom of page