Թրամփը կես ժամից ավելի պարել է իր նախընտրական միջոցառմանը. կողմնակիցներից մի քանիսի ինքնազգցողությունը վատացել է
- Elen Hovsepyan

- Oct 15, 2024
- 1 min read

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Օուքս քաղաքում իր կողմնակիցների առջև քաղաքապետարանի միջոցառումը վերածել է հանպատրաստից երեկույթի՝ ավելի քան 30 րոպե պարելով անակնկալ երաժշտության տակ, որից հետո միջոցառումը դադարեցվել էր՝ բժշկական շտապ օգնություն կանչելու անհրաժեշտությունից դրդված, հաղորդում է NBC News-ը:
Ինչպես ընդգծում են ամերիկյան լրատվամիջոցները, մինչ այդ ԱՄՆ նախկին նախագահի ընտրական միջոցառումներից ոչ մեկն այդքան արտասովոր ձևաչափով չէր անցկացվել։ Նախագահի հանրապետական թեկնածուն օրորվում էր The Village People «YMCA»-ի, Շինեադ Օ'Քոննորի «Nothing Compares 2 U»-ի՝ և Կատուներ մյուզիքլից «Memory» երգերի երաժշտության ներքո և բռունցքը թափահարում օդում:
Միջոցառումը պետք է լիներ Թրամփի քաղաքական պլատֆորմի վերաբերյալ հարցուպատասխան, սակայն դադարի ժամանակ, մինչ երկու հոգու բժշկական օգնություն էին ցուցաբերում, Թրամփը հավաքվածներին հայտարարել է. «Եկեք էլ հարցեր չտանք։ Եկեք պարզապես երաժշտություն լսենք ու սա վերածենք մե՛ր երաժշտության: Ո՞ւմ են պետք հարցերը: Ճիշտ չե՞մ»:
Քաղաքապետարանի շենքի դիմաց Թրամփը 30 րոպե անց դադարեցրել է միջոցառումը, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն մի տղամարդուն, որին Թրամփը «մեծ հայրենասեր» է անվանել և շնորհակալություն հայտնել առաջին օգնություն ցույց տվածներին։
Դադարի պահին ամբոխը սկսել է երգել «Աստված օրհնի Ամերիկան» երգը, իսկ հետո Թրամփն իր թիմին հարցրել է՝ արդյոք բարձրախոսներով հնարավո՞ր է հնչեցնել «Ավե Մարիա»՝ ամբոխին հայտնելով, որ ինքը երգը կատարել է նաև այս ամսվա սկզբին Բաթլերում անցկացված հանրահավաքի ժամանակ, որտեղ իր դեմ մահափորձ էր կատարվել:
Երկու րոպե անց, երբ Թրամփը պատասխանում էր երեկոյի ընթացքում իրեն տրված հինգերորդ հարցին, ևս մեկ մարդ է վատացել, և սկսել է դարձայլ երաժշտություն հնչել։, Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցները գրել են, որԼուչիանո Պավարոտիի կատարմամբ «Ավե Մարիա»-ն երրորդ անգամ հնչելուց հետո, հանրահավաքն ավելի շատ կարաոկե էր հիշեցնում բարում, քան քաղաքական միջոցառման։




















