Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ Գլխավոր դատախազին հաղորդումը ներկայացրել եմ անձամբ. Արամ Վարդևանյան
Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի խուլիգանության հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:
Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին:
Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»,- գրել է նա: