top of page

Վաղվանից բոյկոտը լայն թափ է ստանում՝ մեզ միանում են ուսանողները և աշխատողները․ Հայկ Մարության

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 2
  • 1 min read

Վաղվանից բոյկոտը լայն թափ է ստանում՝ մեզ միանում են ուսանողները և աշխատողները։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ  Հայկ Մարությանը։

«Հարգելի աշխատավոր ժողովուրդ և սիրելի ուսանողներ, վաղը դուք առաջին անգամ կօգտվեք թանկացած տրանսպորտից։ Նախ ֆիքսենք, որ մեր բոլորիս պայքարի շնորհիվ, երբ իշխանությունները 1 տոմսի համար ուզում էին 300 դրամ, այժմ ուզում են 150 դրամ, բայց սա շուկա չի, որ ասես 300 դրամ, հետո իջնես 150 դրամ և բոլորը գոհ լինեն։ Վաղվանից սկսած մեր բոյկոտը հավաքում է մեծ թափ, քանի որ մեզ են միանում ուսանողները և աշխատողները։ Վճարում ենք 100 դրամ և անցնում նստում»,- ասել է նա։

1/2180
bottom of page