top of page

«Մարիա Կարապետյանը տիրաժավորում է բացառապես թուրքական թեզեր». Արմեն Հովասափյան

  • Feb 11, 2025
  • 1 min read

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս պահին ԱԺ ամբիոնից Կարապետյան Մարիա անունով մի պատգամավոր լղոզում է ՀՀ վերջին 20 տարիների արտաքին քաղաքականության բոլոր դրույթերը, աղավաղում իրական փաստերն ու տիրաժավորում բացառապես թուրքական թեզեր, ավելին՝ բաց տեքստով, հերթական անգամ փաստում նիկոլիզմի ու պանթյուրքիզմի քիրվայության մասին:


Հիշյալ անձնավորությունը, ով իշխող թիմում աչքի է ընկնում թուրքական նարատիվների առաջնահերթությամբ, փորձում է իրավիճակի վերբերյալ «օբյեկտիվ» դատողություններ անել ու բոլորիս համոզել, որ թուրքերը մեր ախպերներն են: Խոսքի վերջում մենակ մոռացավ ասի, որ Ադրբեջանն էլ ՀՀ անվտանգության միակ երաշխավորն է»:

 
 
1/2733
bottom of page