top of page

«Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ՔԿՀ-ում»․ Լիպարիտ Սիմոնյան

  • Oct 1, 2025
  • 1 min read

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:


Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը»:

 
 
1/2720
bottom of page