Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ
- Elen Hovsepyan
- Jun 21, 2024
- 1 min read

Վիլնյուսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխոնովսկայայի հետ։
X–ի իր միկրոբլոգում Տիխոնովսկայան գրել է, որ մեծ պատիվ է հանդիպել. «Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ:
Հայաստանի և Բելառուսի ժողովուրդն արժանի է ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, քանի դեռ Բելառուս նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինքը և Հայաստանի ոչ մի պաշտոնյա Բելառուս չի մեկնելու։
Սա Տիխանովսկայայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումը չէ։ Այս տարվա մարտին նա հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։