Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը չընդունեց դատախազության կողմից ներկայացված նոր մեղադրանքի որոշումները
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որոշեց թույլատրել փոխել բացառապես արարքի իրավական գնահատականը:
Դատարանը քննարկեց հանրային մեղադրողի կողմից ներկայացված արարքի իրավական գնահատականը փոփոխելու և նոր մեղադրանք ներկայացնելու մասին որոշումները, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեր բացառապես իրավական գնահատականի փոփոխություն։
Սակայն Դատախազությունը օրենքի խախտմամբ էր ներկայացրել մեղադրանքները՝ փոփոխելով փաստական նկարագիրը, որը Դատարանը չընդունեց եւ հանրային մեղադրողին ողջամիտ ժամանակ տրամադրեց սահմանված ժամկետում արձանագրված խախտումները վերացնելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին:




















