Գիտնականները նշել են այն մարդկանց խումբը, ում մոտ սրտի կաթվածի հավանականությունը առավել մեծ է
- 24timeam
- Jul 27, 2024
- 1 min read

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները հայտնաբերել են մի խումբ մարդկանց, ովքեր գտնվում են սրտի կաթվածի վտանգի տակ: Խոսքը տարբեր հուզիչ իրադարձությունների հետեւանքով առաջացած սթրեսի նկատմամբ գենետիկ զգայունության մասին է։
Գիտնականներն ավելի մանրամասն նկարագրել են իրենց դիտարկումները Journal of the American College of Cardiology գիտական ամսագրի հոդվածում: Սթրեսի նկատմամբ շատ զգայուն մարդկանց մոտ զարգանում է սուր կորոնար համախտանիշ (ACS): Դա հիվանդություն չէ, այլ ավելի շուտ «բժշկական պիտակ», որը ցույց է տալիս սրտանոթային հիվանդությունների զարգացման ավելի մեծ հավանականությունը:
Այդպիսի մարդիկ մեծ հավանականություն ունեն սրտամկանի ինֆարկտի զգալու՝ ինչ-որ հետաքրքիր իրադարձություն ապրելիս: Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով 18428 մարդու առողջական վիճակը։
Իրենց դիտարկումներում փորձագետներն օգտագործել են նևրոտիկիզմի պոլիգենային ռիսկի սանդղակը (nPRS): Օգտագործելով այն՝ մասնագետները պարզեցին, թե որքանով է հակված մարդը սթրեսին չափազանց արձագանքելու։ Նրանք, ովքեր ունեն չափազանց բարձր nPRS, վտանգված են ոչ միայն սրտի կաթվածի: Նման մարդկանց մոտ ավելի հաճախ ախտորոշվում է դեպրեսիա և ավելացած անհանգստություն: