top of page

Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել ՀՀ-ին, ոչ թե անձին. Հրայր սարկավագ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 10, 2024
  • 1 min read
ree

«Մեր կողմից որևէ սադրանք չկա։ Հիմա չգիտեմ՝ ինչի համար են այս վահանները, ում դեմ են»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմաթիվ անդամների, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ գիշերել էր ԱԺ մոտ։

Նա նշեց, որ ժողովուրդը հանգիստ նստած է, որևէ բանով չի խանգարում, հրահրում․ «Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի։

Ոստիկաններին հարցրել եմ՝ արդյոք հիշում եք ձեր երդումը՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե անձին»։

1/2467
bottom of page