Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած
- Elen Hovsepyan

- Jun 11
- 1 min read

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




















