2 տարում Ամիօ բանկի թիմն անցել է 32,000 ժամ ուսուցում
- Elen Hovsepyan
- 4 hours ago
- 1 min read

Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։
Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման և միջազգային դասընթացների, ներառյալ․
Անգլերենի դասընթացներ՝ մասնագիտական հաղորդակցման մակարդակի բարձրացման համար,
Լրացուցիչ վերապատրաստումներ ոլորտային մասնագետների համար՝ ֆինանսական վերլուծությունից մինչև հաճախորդների փորձի կառավարում,
Արտասահմանյան ծրագրեր՝ 21 մասնագետ արդեն մասնակցել է դասընթացների արտերկրում, ներառյալ Harvard Business School-ի հեղինակավոր ծրագրերը։
Տեխնիկական գիտելիքից բացի, Ամիօն հատուկ ուշադրություն է դարձնում փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը։ Այս ուղղությամբ անցկացվել է 16 թեմատիկ դասընթաց, որոնց մասնակցել է 408 աշխատակից։
Առանձնահատուկ կարևորություն է տրվում նաև ղեկավարների զարգացմանը: Ներդրվել է բանկի ղեկավարների զարգացման Amio LeadUp ծրագիրը, որը բացի հիմնական ղեկավարման և առաջնորդման գիտելիքներ տրամադրելուց, միտված է ձևավորելու ընդհանուր կառավարչական մշակույթ:
Բանկում ձևավորվել է նաև ներքին ուսուցանողների թիմ, որը նպաստում է գիտելիքների և փորձի փոխանակմանը և բանկի աշխատակիցների ներուժի բացահայտմանը: Ներդրվել է նաև ուսուցման առցանց համակարգ, ինչը ուսուցումը դարձնում է էլ ավելի դինամիկ, հասանելի և նորարարական:
Ամիօ բանկում վերապատրաստումը մեկանգամյա նախաձեռնություն չէ․ այն բանկի մշակույթի անբաժան մասն է և ուղղված է թիմի շարունակական աճին։
Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ և դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















