«Սարսափելի է պատկերացնել, որ նա հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է». Արմեն Աշոտյան
- Elen Hovsepyan

- 8 hours ago
- 1 min read

Անիրատեսական, անիմաստ զբաղմունք, քանզի բանակցային փաթեթների երեկվա հրապարակումից հետո նրանց դավաճանությունը դառը, բայց պարզ ճշմարտություն է։
Սրանց քարոզչության հավաքական կերպարը սույն երիտասարդն է՝ դատարկ, ապուշ խոսույթով և պրիմիտիվ «սրամտություններով»։
Նա չգիտի անգամ, որ հերձում են դին, ողջ մարմինը, ոչ թե առանձին-առանձին մարմնամասերը, այդ թվում՝ նրան այդքան ինքնաոգևորող։
Ավելին, ես հերձել եմ և հերձելու եմ սրանց ստերը՝ անընդմեջ և անընդհատ։
Ու, հա, սարսափելի է պատկերացնել, որ բացի ԱԺ-ում տափակ հումորներ և դատարկ ստեր խոսելուց, նա նաև հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի բանագնացն է։
Իսկ նրանց բանակցային կռուտիտներին կանդրադառնամ լրացուցիչ»:




















