«ՔՊ-ն ստացավ իր երազած ընդդիմությունը»․ Հայկ Մարտիրոսյան
- 3 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ըստ ներկա, այսպես կոչված՝ Սահմանադրության Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանի վարչապետ լինել: Նա երկքաղաքացի է և Հայաստանում չի բնակվել:
Այստեղ կարևորն այն է, որ այսօր նրա ընտանիքը, վստահ եմ, ոչ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին մի նոր հաղթաթուղ տվեց՝ ընտրություններում իր զանգվածին առավել մոբիլիզացնելու համար: Եվ ավելի ուժեղացրեց Արևմուտքի աջակցությունը՝ Փաշինյանին, միաժամանակ չունենալով Ռուսաստանի աջակցությունը՝ Ռուսաստանին նվեր մատուցեց նրա թեկնածու Փաշինյանին իշխանություն պահելու համար:
ՔՊ-ն ստացավ իր երազած ընդդիմությունը՝ ռուսաստանյան արմատներով, ռուսական կապիտալով բոքսի հարվածային մի թիրախ, որին կարելի է բարեհաջող դեմոնիզացնել և դրան հակառակ սոլիդիֆացնել սեփական բազան՝ ձեռք բերելով նոր քվեարկիչների նոր ձայներ»:




















