«Դուք «մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ-ի գործակալ պաշտպանող». Ռուբեն Ռուբինյան
- 3 hours ago
- 1 min read

«Ես համաձայն եմ Հակոբ Մովսեսի հետ, որ Դաշնակցությունը պիտի փոխի իր գաղափարախոսությւոնը, բայց ոչ թե փոխի 135-ամյա գաղափարախոսությունը, այլ վերադառնա իր ակունքներին, որովհետև դուք ձեր ակունքներին դավաճանել եք»,- ԱԺ-ում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանին լիազորություններից զրկելու մասին ընդդիմության նախագծի քննարկման ծամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադառնալով Դաշնակցության գաղափարախոսությանը՝ Ռուբինյանը նշել է. «Դուք «մահ կամ ազատություն»-ից դարձել եք 004 շրջաբերական գրող կուսակցություն, դարձել եք «չէ, չէ, չէ, ինչ ակախություն, դա վտանգավոր է», դուք «մահ կամ ազատություն» գոչողներից դարձել եք ԿԳԲ գործակալ պաշտպանողի, դարձել եք Գյումրիում Կոմունիստական կուսակցությաան հետ կոալիցվողի»:




















