Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներ
- Elen Hovsepyan
- May 9
- 1 min read
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։