top of page

«Հայաստանը երբեք պարտք չի վերցնում թոշակ և աշխատավարձ տալու համար»․ Վահե Հովհաննիսյան

  • May 2, 2025
  • 1 min read

«Հայաստանը երբեք պարտք չի վերցնում թոշակ և աշխատավարձ տալու համար, մեր բյուջեի կանոններն են այդպիսին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։«Եթե մեր պարտքը անցնում է 40%-ից, իսկ մեր պարտքը վերջին տարիներին 40%-ից վերև է, դա նշանակում է, որ մենք իրավունք չունենք պարտք վերցնել որևէ ընթացիկ ծախսի համար։ Այսինքն՝ կապիտալ ծախսերի մակարդակը պետք է ավելի բարձր լինի, քան պարտքի կամ դեֆիցիտի մակարդակը։ Մենք պարտք ենք վերցնում կապիտալ ծրագրերի համար»,- ասաց նախարարը։Հիշեցնենք՝ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4%-ով և դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում աճել է 5,8%-ով։

 
 
1/2727
bottom of page