top of page

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 միլիարդ դրամ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 14
  • 1 min read

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 28 անշարժ գույք.

  • 3 շարժական գույք.

  • 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.

  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.

  • 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս.

  • 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ.

  • 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար.

  • 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք.

  • շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:

bottom of page