top of page

ԵՄ ԱԳ նախարարները ժամանել են Ուկրաինա՝ նշելու Եվրոպայի օրը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 9
  • 1 min read

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը ժամանել են Լվով` նշելու Եվրոպայի օրը, այս մասին Կալլասը գրել է սոցցանցի իր էջում։

«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ, քանի որ ընտանիքում կիսում են թե՛ ուրախությունները, թե՛ տխրությունները։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք միավորված ենք Ուկրաինայի հետ՝ հանուն երկարատև խաղաղության՝ այն ապագայի համար, որին մենք հավատում ենք»,- գրել է Կալլասը։

Ավելի վաղ Կալլասը հայտարարել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները մայիսի 9-ին Կիև կատարելիք այցի ժամանակ կհայտարարեն Ուկրաինային սպառազինության արտադրության համար 1 միլիարդ եվրոյի օգնության մասին։«Մինչ Պուտինը Մոսկվայում մեծ հանդիսությամբ կնշի այն, ինչը Ռուսաստանն իր «Հաղթանակի օր» է համարում, ԵՄ նախարարները կլինեն Ուկրաինայի կողքին»,- ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

1/2123
bottom of page