top of page

«Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ փողեր են կերել ու փախել»․ Արթուր Հովհաննիսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

2024-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ մասնակից պետությունների անձանց միջպետական հետախուզամն մասին 2010թ․ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կան, նախկին պաշտոնյաներ, ովքեր փողեր են կերել ու փախած են։ Նրանց փախնելու հիմնական տեղը ԱՊՀ երկրներից մեկն է, օրինակ ՌԴ-ում ապաստան են գտել մի շարք կոռուպցիոներներ, նախկին պաշտոնյաներ։ Փոփոխությունն ինչո՞վ է մեզ օգնելու»։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց․ «2025-ի փետրվարի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նակատմամբ, 2024-ի ընթացքում մեր կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200-ից ավելի անձի նկատմամբ»։

1/2136
bottom of page