top of page

Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ ժամանել է Բաղանիս, հանդիպում է բնակիչների հետ

Նիկոլ Փաշինյանն ուժեղացված անվտանգությամբ մեկնել է Բաղանիս։ Նա հանդիպում է տեղի բնակիչների հետ, լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել հանդիպումը։

Հանդիպումը բնակիչների հետ տեղի է ունենում Բաղանիսի դպրոցում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները դպրոցի մուտքի մոտից հեռացրել են լրագրողներին, թեպետ գյուղացիները ցանկացել են, որ լրագրողները մնան։

Այնուհետև Բաղանիսում աշխատող երեք լրագրող մնացել են ոստիկանական շրջափակման մեջ, որպեսզի չկարողանան տեղաշարժվել։

Դպրոցի տարածքում միայն մի քանի բնակիչ է եղել։

Comments


bottom of page