Երբ Հայաստան կմատակարվեն հնդկական Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը․ մանրամասներ
- Elen Hovsepyan

- Aug 8, 2024
- 1 min read

Հնդկական արտադրության Akash 1S տեսակի ՀՕՊ համակարգերը Հայաստան կմատակարվեն արդեն այս տարի։ Հայտնել է Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի նորությունները լուսաբանող Indian Defence Research Wing կայքը։
Ըստ կայքի՝ Հայաստանն Akash 1S համակարգերը պատվիրել էր դեռ 2022 թվականին։
Երևանը մտադիր է 15 նման համակարգ գնել։ Գործարքի արժեքը 720 միլիոն ամերիկյան դոլար է։




















