top of page

Ցինցինատիի մրցաշար․ Առաջին անգամ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո՝ Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով

Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին հաղթանակն է տարել։

championat.com-ի հաղորդմամբ, Ցինցինատիի (ԱՄՆ) ընտրական մրցաշարի կիսաեզրափակչում նա հաղթել է  ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսին՝ 6:3, 6:1։ Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե էր։

Հիշեցնենք, որ թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, օրեր առաջ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:

 21-ամյա մարզուհին  առաջիկայում Հայաստանը կներկայացնի նաև ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին, որը  կմեկնարկի օգոստոսի 26-ին:

1/1816
bottom of page