top of page

Ես գիտեմ՝ ինչու են իմ հետ այդպես վարվել. Դավիթ Տոնոյան

«Ես այդքան ալուրջ անձնավորության տպավորություն եմ ստեղծո՞ւմ։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, թե չէ քաղաքականությամբ մեջ 30 տարի եղել եմ»,-դատավարությունից առաջ  լրագրողներին ասել է  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը վերջերս է կալանքից ազատ արձակվել։

Նա նշել է, որ  անվտանգության ապահովման հետ կապված պետությունը լուրջ խնդիրներ ունի հիմա, որոնց պետք է լուծումներ տան։

«Ես թե  իշխանությանը և թե ընդդիմությանն ասում եմ՝ ես կարող եմ դրան մասնակից դառնալ, բայց ոչ քաղաքական նպատակներով»,-ասել է Տոնոյանը։

Անդրադառնալով հրթիռների՝ անպիտան լինելուն՝ Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ հրթիռների ստուգման համար նոր փորձաքննություն կնշանակվի․ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ թե գնման պահին, թե գնումից երկար ժամանակ հետո, թե այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»։ 

Նա  մեկ խնդրանք ուներ լրագրողների «Պահանջեք, որ դատական նիստերը լինեն հրապարակային»։ 

Հարցին, թե ինչո՞ւ նրա հետ նման կերպ վարվեցին, երեք տարի մնաց «Երևան» ՔԿՀ-ում, պատասխանեց. «Ես գիտեմ ինչու։ Չեմ ասի»։

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է եղել շուրջ երեք տարի։ Քրեական գործը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ է։ Նա 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել օգոստոսի 15-ին։ 

1/1871
bottom of page