Կիլիմանջարո լեռան վրա փրկարարական ուղղաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է զոհվել
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Տանզանիայում՝ Կիլիմանջարո լեռան վրա, փրկարարական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել լեռնագնացների համար հայտնի երթուղու վրա։
Նշվում է, որ ուղղաթիռը տեղափոխում էր երկու տուժած լեռնագնացների։ Նրանց հետ ինքնաթիռում եղել են օդաչուն, ուղեկցորդը և բժիշկը։ Ոչ ոք ողջ չի մնացել։
Վթարի պատճառները հետաքննվում են։ Նշվում է, որ Կիլիմանջարոյի շրջանում նման դեպքերը հազվադեպ են լինում՝ վերջին նման վթարը տեղի է ունեցել 2008 թվականին, այդ ժամանակ մահացել էր չորս մարդ։




















