top of page

«Մաղթում եմ, որ հայոց երկիրն անցնի այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք սիրում են հայրենիքը և խիղճ ունեն»․ Վարդան Ղուկասյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«2026 թվականին, ամենակարևորը, մաղթում եմ խաղաղություն հայոց երկրին, որ երկիրն անցնի այնպիսի մարդկանց ձեռքը, որոնք սիրում են հայրենիքը, որոնք խիղճ ունեն, որոնք հավատք ունեն»,- այսօր հակակոռուպցիոն դատարանում դատական հերթական նիստի ավարտին հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Ձմեռ պապը Նիկողայոս Հայրապետն է, և այդ ծառն էլ դրախտի կենաց ծառն է։ Տա Աստված, որ հայոց ազգը կենաց ծառից բաժին ունենա, ճիշտ ընտրություն անի, ճիշտ մարդկանց ընտրի, կաշառքով չընտրեն, վախով չընտրեն, ելնեն կանգնեն իրենց հայրենիքը պաշտպանողների կողքը և գնան առաջ։ Առաջն Աստված, մեր տերն Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ»,- հավելեց Ղուկասյանը։

 
 
1/2555
bottom of page