top of page

«Փաստ». Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 7, 2024
  • 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող մի քանի պաշտոնյայի, այդ թվում՝ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին:

Երեկ օրվա ընթացքում տեղեկություններ էին շրջանառվում, որ գլխավոր հարկադիր կատարող է նշանակվելու Լևոն Բալյանը, որը նույն օրն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Փաստը» դիմեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին, որը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2138
bottom of page