Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ուժ կիրառած կարմիրբերետավորն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»
- Elen Hovsepyan

- May 27, 2024
- 1 min read

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:
«Հրապարակ»-ի տեղելություններով՝ աշխատանքից ազատվել է Աշոտ Սիմոնյանին ծեծող կարմիր բերետավորը: Վերջինս Գևորգ Մկրտչյանն է: Նա Կարմիր բերետների գումարտակում վաշտի հրամանատար է:




















