Բժիշկը պատմել է, թե որքան ձմերուկ և սեխ կարելի է ուտել միաժամանակ
Ձմերուկի կամ սեխի միջին ընդունելի չափաբաժինը, որը կարելի է միաժամանակ ուտել, երկու-երեք շերտ է կամ 400–600 գրամ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության Վիդնովսկայա կլինիկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։
Միաժամանակ հատուկ առաջարկություններ կան հղիների և կերակրող կանանց, ինչպես նաև երեխաների համար, հավելել է փորձագետը։ «Ինչ վերաբերում է միջին վիճակագրական մարդուն, ապա նա միջինում ուտում է երկու-երեք կտոր (400-600 գրամ) միաժամանակ։ Բավական հավասարակշռված սննդակարգ ունեցող մարդն ի վիճակի չէ ավելի մեծ քանակությամբ սննդարար միջուկ ուտել»,- պարզաբանել է Սուխորուկովան։
Նա նաև նշել է, որ հղիներին և կրծքով կերակրող կանանց խորհուրդ է տրվում օրական երեք շերտից ոչ ավելի ձմերուկ կամ սեխ: Վեց տարեկանից բարձր երեխաների համար անվտանգ նորման 200-400 գրամ է, իսկ որպես լրացուցիչ սնունդ մինչև երկու տարեկան երեխաների համար՝ ոչ ավելի, քան 50 գրամ, իսկ մինչև երեք տարեկան՝ մինչև 100 գրամ։ Գաստրոէնտերոլոգն ընդգծել է, որ ձմերուկն ու սեխը փոխարինելի մթերքներ չեն. այս մշակաբույսերից յուրաքանչյուրն իր օգուտն է բերում օրգանիզմին։ Սեխը հարուստ է սիլիցիումով, որը բարելավում է մաշկի և մազերի վիճակը, մինչդեռ ձմերուկը պարունակում է շատ ֆոլաթթու և երկաթ, որոնք նպաստում են բջիջների բաժանմանը և սպիտակուցների նյութափոխանակությանը։