top of page

Հարգելի՛ Ռուբեն, դիմում ենք Ձեզ հազարավոր ձեր հայրենակիցների անունից․․․․ ԵՊՀ դոցենտ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 5
  • 1 min read
ree

ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․

«Հարգելի՛ Ռուբեն,

Դիմում ենք Ձեզ հազարավոր ձեր հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են ձեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինեք, որ դուք արդեն արթնացրել եք շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է պայքարել միասին:

Այդ պայքարում ձեր առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ ձեր ամուր առողջությամբ դուք կշարունակեք ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:

Դու՛ք եք միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով ձեր մասնակցությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:Խնդրում ենք՝ մի՛ զրկեք մեզ այդ հնարավորությունից, և մենք  միասին կանենք ամենակարեւորը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայոց աշխարհի»:

 
 
1/2551
bottom of page