top of page

Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբանին և ասել է, որ թանկ է գնահատում Բաքվի հետ գործընկերության մակարդակը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 26, 2024
  • 1 min read
ree

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հոբելյանի առթիվ՝ ընդգծելով Մինսկի և Բաքվի միջև գործընկերության բարձր մակարդակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ես թանկ եմ գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ», -նշվում է ուղերձում։

Լուկաշենկոն համոզված է, որ բելառուսաադրբեջանական հարաբերությունների ողջ համալիրի կառուցման լայնածավալ ծրագրերի իրականացումը լիովին համապատասխանում է եղբայրական ժողովուրդների շահերին։

Բելառուսի նախագահը նշել է, որ Մեհրիբան Ալիևայի «բազմակողմանի պետական և հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես ուղղված է մարդկանց շահերին»։ «Պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ էներգիան և հմայքը արժանիորեն վաստակել են ձեզ հեղինակություն և ճանաչում Ադրբեջանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս»,-ասել է Բելառուսի նախագահը:

bottom of page