top of page

«Տարածքների հանձնմանը զուգահեռ հանրաքվեի է դրվելու նաև Ալիևի երկու պահանջները»․ Նաիրա Զոհրաբյան

«Տարածքների հանձնմանը զուգահեռ համապետական հանրաքվեի է դրվելու նաև Ալիևի երկու հիմնական պահանջները: Առաջին՝ Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը, որը նշանակում է ուղղակիորեն ջնջել Հայաստանի երրորդ Հանրապետությունը։ Երկրորդ՝ Արարատ լեռը հանվելու է զինանշանների նկարագրությունից, որովհետև դա Ալիևի և Էրդողանի պահանջն է»,-168-ի եթերում ասաց Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ 650 հազար ՀՀ քաղաքցի այդ ամենին «այո» չի ասելու։ «Հետևապես հանրաքվեի է դրվելու ամնեախայտառակ, ամենաստահոդ մանիպուլյացիան։ Նիկոլ Փաշինյանը հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասելու է․ «Ուզո՞ւմ եք առանց վիզայի գնաք ԵՄ երկրներ», ցանկացած ադեկվատ քաղաքացի բնականաբար կասի՝ այո: Այն անվանելու են վիզաների ազատականացում և սիրուն ձևակերպմամբ Նիկոլը այդ «կուտը» դնելու է հանրաքվեի է։ Եվ հենց այդ վերնագրի տակ էլ Հայաստանից բնակավայրեր են հանձնելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

bottom of page