top of page

Ալեն Սիմոնյանը արձագանքել է իր հրաժարականի մասին լուրերին

Nov 20, 2022
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ: Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը:

Ձեր այս արարքը նշանակում է երկու բան.


Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է,

իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:

 
 
1/3084
bottom of page