top of page

Կրեմլում սկսվել են Պուտինի և Բահրեյնի թագավորի բանակցությունները

May 23, 2024
1 min read

Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի միջև բանակցությունները; Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Բանակցությունները մեկնարկել են տետ ա տետ ձևաչափով զրույցով։

Պետությունների ղեկավարները ծրագրում են քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։ Օրակարգում է նաև ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

1/3084
bottom of page