top of page

Պարզ արձանագրում է, որ սկզբունք, գաղափար, բարոյականություն իշխանության օրակարգում չկա, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն․ Բագրատ Սրբազան

Այլևս իշխանությունը պետք է ցանկանա հանդիպել մեզ հետ, ոչ թե մենք, մենք ինչ ասել ենք, հստակ սահմանել ենք։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախօրեին տեղի ունեցածից հետո իրենք դեռ պատրաստ են հանդիպել իշխանության հետ։

Նրա խոսքով՝ նախօրեի գործողությունները ցույց են տալիս նրանց ջղաձգումները, խռխռոցները։

«Անհասկանալիության սահմանից էլ վեր է։ Պարզ արձանագրում է, որ մեր երկրում որևէ ձևով սկզբունք, գաղափար, կարմիր գիծ անունը դրեք, բարոյականություն այս մարդկանց օրակարգում գոյություն չունի, կա մեկ բան՝ աթոռ, իշխանություն։ Ո՞ւմ հաշվին, ինչի՞ հաշվին։ Պարզ է, չէ՞ մեզ։ Սա անբարոյականության, ուզում եմ հավատալ, վերջին աստիճանն է, բայց դիմացը լեցուն բաներ կան, գիտեք», - նշեց Բագրատ Սրբազանը:

Նա հիշեցրեց, որ բոլշևիկների կառավարությունը 1938 թվականին խեղդամահ է արել Ամենայն Հայոց Հայրապետ Խորեն Մուրադբեկյանին,  ապա հավելեց, որ սա ուղիղ համեմատական է այս կառավարության հետ։

«Սա պարզապես իրենց նախնիների գիծն է, որ այս մարդիկ շարունակում են», - հավելեց նա։

1/2015
bottom of page