Շակիրան հանդիպում է դերասան Լյուսիեն Լավիսկաունտի հետ
Կոլումբիացի երգչուհի Շակիրան հանդիպում է բրիտանացի դերասան Լյուսիեն Լավիսկաունտի հետ այն բանից հետո, երբ «Էմիլին Փարիզում» սերիալի աստղը նկարահանվել է նրա նոր տեսահոլովակում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնել են քաջատեղյակ աղբյուրները՝ հավելելով, որ Շակիրայի ընկերներին այս սիրավեպն անհանգստացնում է, քանի որ նրանք չեն բացառում, որ 31-ամյա Լյուսիենն անկեղծ չէ և առավելապես հետաքրքրված է Շակիրայի փառքով: Նրանք մտավախություն ունեն, դերասանը կարող է կոտրել երգչուհու սիրտը:
«Այժմ նա հանդիպում է Շակիրայի հետ, իսկ Շակիրան սեր է ուզում: Բայց երգչուհու ընկերները վախենում են, որ Լյուսիենը պարզապես ցանկանում է, որ մարդիկ իմանան իր անունը, և նա դա ապահովում է Շակիրայի միջոցով», - նշել է աղբյուրը։