top of page

«Սամվել Ալեքսանյանի օգնական Արմանը հերքում է իրենց արտադրած արաղի կապը միջադեպի հետ»․ Դանիել Իոաննիսյան

Aug 24, 2025
1 min read

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԻԳ 29-ի ՃՏՊ-ի արձագանքները.


ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ՄԻԳ-ը տակտիկական նահանջ է իրականացրել,


Ուկրաինայի հետախուզությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է իր առնչությունը միջադեպի հետ,


Կոնսպիրոլոգների արհմիությունը արդեն գտել է բրիտանական հետախուզության հետքը,


Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ ՄԻԳ-ը, իրականում, խոցվել էր ֆրանսիական կործանիչների կողմից,


Քոչարյանական քաղաքագետները կանխատեսում են, որ միջադեպի արդյունքում ԱՄՆ-ն կլքի այս տարածաշրջանը,


ՌԴ պրոպագանդիստները խոստանում են միջադեպին ի պատասխան անդրկովկասի վրա հարձակվել,


ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն դեռևս մտածում են, թե ինչ հայտարարեն, որ քոչարյանականներից տարբերվեն,


Պրիգոժինի ֆեյքերը գրում են «где МИГ, с*ка?»,


Սամվել Ալեքսանյանի օգնական Արմանը հերքում է իրենց արտադրած արաղի կապը միջադեպի հետ,


ՆԳՆ Ոստիկանությունը ՄԻԳ-ը տեղափոխել է տուգանային հրապարակ, որտեղ այն կպահվի քննության ողջ ընթացքում,


Քննչական կոմիտեն на-всяки գործ է հարուցել ու խոստացել քննությունը ավարտել մի 6-20 տարում,


Քաղաքապետարանը խոստացել է քննության ավարտից հետո 10 տարում վերանորոգել ճանապարհային ենթակառուցվածքը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցամաքային փոխադրման ժամանակ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։

 
 
1/3084
bottom of page