«Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց»․ Պատգամավորը՝ տրանսպորտի ուղեվարձի, հայտարարագրերի և ՔՊ-ի մասին
- Elen Hovsepyan
- Jan 29
- 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի, հայտարարագրերի խնդրին և ընդհանրապես՝ ՔՊ-ի վարած քաղաքականությանը․
«Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ՔՊ առաջնորդը, քաղաքապետն ու տեղակալները փրփրաբերան ու քրտնամած հիմնավորում էին տրանսպորտի իրենց սահմանած գինը և մեր գրպանում մխրճված իրենց ձեռքը բխեցնում պետության շահերից։
Փաստորեն հնարավոր էր․․․․թե՞ վստահ էիք, որ ձեր աղետալի դիլետանտիզմն ու անփառունակ կառավարումն անկասելի է ․․․
Ինչին կպել եք՝ աղետ է ու կորուստ, համատարած քաոս ու խենթանոց․․․
Նույն քաոսն ու շիլաշփոթն է հայտարարագրերի մասով և առհասարակ բոլոր ոլորտներում․․․
Ու ձեր այս ողբերգական անկարողությամբ հավակնում եք
ազգ կրթել կամ անվտանգություն ապահովել․․․
Դուք վաղուց կորցրել եք ձեր քաղաքական և բարոյական կենսունակությունը։
Հ․Գ․ Լավ է, չեք հիմնավորում, թե թշնամուն չսադրելու համար էիք էդ գինը սահմանել․․․»,- սոցցանցի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։