top of page

Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․

«Տեղեկացա, որ Պետրոս Ղազարյանն օրերս ինձ է հիշատակել իր գրառումներից մեկում։

Զարմանալի է, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում ինձ գրեթե 5 տարի Հանրային տաղավար չհրավիրած մարդը ինչ-որ վիրտուալ հարցադրումներ է անում ինձ` կալանքի մեջ գտնվելուս ընթացքում։

Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, եթե նա կունենա բավարար կամք և խիզախություն ինձ Հանրային եթեր տրամադրելու։

Ճանապարհը հուշեմ։ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոնտաժի, ցուցադրում ես Հ1-ի եթերում։

Սուրճը և թխվածքաբլիթը՝ իմ կողմից։

Կսպասեմ քեզ բերդում։

Слабо?»։

Comments


1/1770
bottom of page