top of page

Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել «ռազմական գործողություն սկսել Հայաստանում» և միացնել «օկուպացված 8 գյուղերը»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 5, 2024
  • 1 min read

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Ագամալին կոչ է արել ռազմական գործողություն իրականացնել՝ «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 8 գյուղերի ազատագրման համար»։

«Ադրբեջանը պետք է ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանում, քանի դեռ Երևանը չունի ծանր սպառազինություն, և երկրի տարածքին միացնի ութ գյուղը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորը։

bottom of page